ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը

Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը
04.11.2013 | 15:23

Նոյեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ապարանի ջրաղբյուրի վերանորոգման ավարտը, որին ներկա էին մասնավորապես ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը, Երևանի 1-ին փոխքաղաքապետ Կ.Արեյանը, ՀՀ ՀԾԿՀ խորհրդի անդամներ Մ. Կոշեցյանը և Ա. Վարդանյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Ռ. Չափը:

Ապարանի ջրաղբյուրը, որը շարք է մտել 1973թ., ունի մոտ 3 հեկտար ընդհանուր տարածք: Այն բաղկացած է սանիտարական գոտու ջրահավաք սրահից, որտեղից վայրկյանում ստացվում է 810 լիտր ջուր, և միջինը 40 մետր խորություն ունեցող 14 խորքային պոմպերից՝ վայրկյանում 410 լիտր: Ընդամենը 1.220 լիտր, որը կազմում է Երևանում օգտագործվող ջրի մոտ 13 տոկոսը: Ջրի միջին ջերմաստիճանը 4,5-5 է, իսկ մեջը տարալուծված հանքային նյութերի քանակը ընդամենը 1,3-1,5 մգ, թույլատրելի 7 միլիգրամից:

Այս բարձր որակի ջրի հիմնական մասը շուրջ 60կմ երկարությամբ Ապարան-Երևան ջրատարի միջոցով ներկայումս ստանում են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների սպառողները, իսկ որոշ մասը նաև Մալաթիա-Սեբաստիայի:

Բնական է, որ ուղիղ 40 տարի առաջ շահագործման հանձնված ջրաղբյուրը վերանորոգման կարիք ուներ: Դրա համար 2013թ. օգոստոսի 1-ին ընկերության պատվերով «Էմօշին» ՍՊԸ-ն սկսեց շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին նախատեսվածից մեկ ամիս շուտ՝ նոյեմբերի 1-ին: Այդ ընթացքում մասնավորապես անբողջությամբ վերանորոգվել է սանիտարական գոտու ջրահավաք սրահը (սալիկապատում, նոր պատուհաններ, բետոնե օդահանների փոխարինում մետաղականով), դրա ծածկը, պահեստարանը, երկհարկանի վարչական շենքը, ասֆալտապատվել է տարածքը և տեղադրվել եզրաքարեր, խորքային հորերի պոմպակայանների տարածքում վերանորոգվել են պարիսպներն ու դարպասները, վերակառուցվել է 2 կամուրջ և բարեկարգվել ճանապարհը: Ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 93 մլն դրամ:

Այս ամենի շնորհիվ բարձրացել է ջրամատակարարման կայունությունը և ապահովվում է ջրի պահանջվող որակը: Իսկ եթե հաշվի առնենք, որ մոտ մեկ տարի առաջ վերակառուցվել է նաև խորքային պոմպերի էներգասնուցման համակարգը, ինչը տեղի խիստ բնակլիմայական պայմանների համար շատ հրատապ խնդիր էր, ապա կարող ենք փաստել, որ Ապարանի ջրաղբյուրը ներկայումս ապրում է իր երկրորդ երիտասարդությունը և ի վիճակի է երկար տարիներ ապահովել Երևանի նշված շրջանների հուսալի ջրամատակարարումը:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ